211652_close_icon
views-count1765 դիտում article-date 16:10 27-05-2014

Լիցքավորված Panamera Turbo S. ֆոտոշարք

Մեքենաների անհատականացմամբ զբաղվող Porsche Exclusive բաժանմունքը օրերս ներկայացրել է լիցքավորված Panamera Turbo S-ը: Panamera Turbo S-ը ձեռք է բերել ընկերության ավանդական ոճին հատուկ փոփոխություններ: Անհատականացված Panamera-ն ներկել են սև Jet Black Metallic անվամբ գույնով: Հաջորդ արտաքին փոփոխությունը 20-դյույմանոց անվասկավառակներն են և արտանետման համակարգի փոփոխված խողովակները, որոնք չորսն են: Փոփոխվել են նաև հետևի լուսարձակները: Մեքենայի տեխնիկական հնարավորությունները Porsche Exclusive-ը ավանդույթի համաձայն չի փոփոխել: Մեքենան ունի 570 ձիաուժանոց V8 շարժիչ, որը 100 կմ/ժ արագություն է զարգացնում ընդամենը 3,8 վայրկյանում: Porsche ընկերությունը մեքենայի գինը դեռ չի հայտնում, քանի որ այն նախատեսված է ավելի շատ ցուցադրելու համար և ծանոթացնելու Porsche-ի հաճախորդներին անհատականացման ծրագրերի հետ: Սակայն փորձագետների հավաստմամբ, մեքենայի գինը կարող է կազմել մոտ 250.000 եվրո: Ներկայացնում ենք ֆոտոշարքը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր