slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Տեղի է ունեցել Վիետնամ – Հայաստան բարեկամության ասոցիացիայի պաշտոնական բացումը
211652_close_icon

Տեղի է ունեցել Վիետնամ – Հայաստան բարեկամության ասոցիացիայի պաշտոնական բացումը

views-count1459 դիտում article-date 23:17 26-05-2014
Մայիսի 24-ին Վիետնամում ՀՀ դեսպանության ակտիվ աջակցությամբ և մասնակցությամբ Հանոյում տեղի ունեցավ Վիետնամ – Հայաստան բարեկամության ասոցիացիայի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությունը և ասոցիացիայի անդրանիկ նիստը: Միջոցառման պատվավոր հյուրերի ցանկում էին Վիետնամի արտաքին գործերի նախարարի տեղակալ, Վիետնամի սփյուռքի պետական կոմիտեի ղեկավար Նույեն Տան Շոնը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Ասոցիացիայի ստեղծումը դեռևս 2012թ. ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի` Վիետնամ կատարած այցի շրջանակներում երկու երկրների նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածության արդյունք է: Այն հնարավորություն կընձեռի երկու երկրների միջև զարգացնել և խորացնել համագործակցությունն ու առևտրատնտեսական կապերը, ինչպես նաև ընդլայնել փոխգործակցությունը տուրիզմի, մարդկային ռեսուրսների, կրթության և մի շարք այլ ոլորտներում: Նիստի ընթացքում երեսուներեք անդամներից բաղկացած Ասոցիացիայի խորհուրդը նախագահ ընտրեց Նույեն Վան Տուանին, ով վստահեցրեց, որ հնարավորինս փորձելու է նպաստել Ասոցիացիայի կողմից առաջ քաշված ծրագրերի իրականացմանը: Ասոցիացիայի փոխնախագահ Նույեն Տի Հուանգ Վանի խոսքով` մոտ ժամանակներս ասոցիացիան կկենտրոնանա ներկայիս հարաբերությունների հիման վրա համագործակցության ցանց ստեղծելու և հայաստանյան մի շարք հասարակական կազմակերպությունների, ձեռնարկությունների, կրթական և գիտահետազոտական հաստատությունների հետ գործընկերային հարաբերություններն ընդլայնելու վրա: Միջոցառմանը ելույթով հանդես եկավ Վիետնամում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանը, ով, շնորհավորելով ՀՀ-ում ուսանած շրջանավարտներին Ասոցիացիայի հիմնադրման կապակցությամբ, ընդգծեց, որ Վիետնամն ու Հայաստանը, զարգացնելով ավանդական բարեկամական հարաբերություններ, միևնույն ժամանակ ակտիվորեն առաջ են մղում քաղաքական երկխոսությունը և հաջողությամբ համագործակցում միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Դեսպանը վստահեցրեց, որ Վիետնամում ՀՀ դեսպանությունը հնարավորինս խթանելու է երկու ժողովուրդների միջև առկա ավանդական բարեկամական հարաբերությունների զարգացմանը: Միջոցառմանը եզրափակիչ ելույթով հանդես եկավ Վիետնամի արտաքին գործերի նախարարի տեղակալ Նույեն Տան Շոնը: Որպես Հայաստանում ուսանած շրջանավարտ` փոխնախարարը համոզմունք հայտնեց, որ հիմնադրված ասոցիացիան ապագայում նոր մակարդակի կբարձրացնի երկու ժողովուրդների միջև գոյություն ունեցող բարեկամական հարաբերությունները:

Նմանատիպ նյութեր