211652_close_icon
views-count5407 դիտում article-date 03:04 26-05-2014

Շղթայական ավտովթար Երևանում. բախվել են Ford-ը, ВАЗ 2107-ը և Mitsubishi-ն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 26-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:00-ի սահմաններում Սեբաստիայի փողոցում՝ Դանիել Վարուժանի անվան դպրոցի դիմաց, բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ, 26-ամյա Հովհաննես Մկրտչյանի վարած Ford Transit մակնիշի 35 UV 060 համարանիշի, Երևանի բնակիչ, 36-ամյա Գրիգոր Սամվելյանի վարած ВАЗ 2107 մակնիշի 19 ОО 203 համարանիշի ավտոմեքենաները: Այնուհետև Ford-ը բախվել է թույլատրելի հատվածում կայանված Երևանի բնակիչ, 47-ամյա Աշոտ Մեսրոպյանին պատկանող Mitsubishi մակնիշի 33 UT 930 համարանիշի ավտոքարշակին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի աշխատակիցները՝ ավագ տեսուչ Նովել Աշրաֆյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Փաստի առթիվ ՃՈ հետաքննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր