«Բելաջիոյի Գրիշ» մականվամբ հայտնի «օլիգարխ» պատգամավորը կտուգանվի՞ իր իսկ կողմից ընդունված օրենքով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Կարծես ավանդույթ է դառնում, որ մեր որոշ վայ պատգամավորներ արհամարում են իրենց իսկ ընդունած օրենքը: Այսօր՝ մայիսի 25-ին, Մյասնիկյան պողոտայում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարների շարք է արել, թե ինչպես է առանց ամրագոտու ճեմում Ազգային ժողովի պատգամավոր «Բելաջիոյի Գրիշ» մականվամբ Գրիգորի Մարգարյանը իր կողմից վարած Lexus մակնիշի 011 ՕՕ 11 համարանիշի ավտոմեքենայով, ով այդ վիճակով անցավ Ճանապարհային ոստիկանների կողքով:
Սակայն նրա բախտը բերեց, քանի որ ոստիկանները զբաղված էին նշված հատվածում խոշոր ավտովթարի հետևանքով խցանված ճանապարհը բացելով :
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, նշված համարանիշները հաշվառված են Ազգային ժողովի հաշվեկշիռում:
Քաղաքակիրթ երկներում, եթե պետական պաշտոնյան նման խախտում կատարեր, ապա անարգանքի սյունին կգամվեր, իսկ մեր պարագայում վստահ ենք, ճանապարհային ոստիկանությունը օպերատիվ կարձագանքի հրապարակմանը և մեծն պատգամավորը իր իսկ կողմից ընդունված օրենքով վարչական պատասխանատվության կենթարկվի:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի


