Ընտրության լայն հնարավորությո՞ւն. համայնքը կընտրի միակ թեկնածուին
Հունիսի 8-ին Լոռու մարզի Յաղդան համայնքի ընտրողները միայն մեկ թեկնածուի օգտին քվեարկելու հնարավորություն կունենան: Համեստ Քոչարյանը գյուղապետ ընտրվելու ցանկություն հայտնեց, փաստաթղթերը ներկայացրեց, բայց ինքնաբացարկի վերջնաժամկետի ավարտից ժամեր առաջ հրաժարվեց ընտրապայքարից:
Յաղդանում համայնքի ղեկավարի ընտրությունները արտահերթ են: Փետրվարին գյուղապետ Վալենտինա Կերխանաջաևան մահացավ: Գյուղապետի միակ թեկնածու Արամ Ջանջուղազյանն ասում է, որ համայնքի ղեկավար դառնալու առաջարկ իրեն հենց նախկին գյուղապետն է արել:
Համայնքապետի միակ թեկնածուն ակտիվ քարոզարշավ իրականացնելու մտադրություն չունի: Ընտրողների հետ մեկանգամյա հանդիպումն էլ բավարար է:
222 բնակիչ ունեցող գյուղում գլխավորը անբարեկարգ ճանապարհների խնդիրն է: Յաղդանցղիները նոր գյուղապետից սկզբում պահանջելու են ճանապարհը ասֆալտապատել, հետո`փողոցները լուսավորել:
Յաղդանում ընտրելու իրավունք ունի 150 բնակիչ: Հունիսի 8-ին համայնքի ղեկավարի ընտրություններ կլինեն նաև Լոռու մարզի Գեղասար, Ահնիձոր, Անտառամուտ, Մեղվահովիտ և Բլագոդարնոյե գյուղերում:
Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/28454]armnewstv.am[/url]