LifeNews-ի լրագրողները մանրամասներ են պատմել Ուկրաինայում իրենց ձերբակալության մասին
LifeNews-ի լրագրողներ Մարատ Սայչենկոն և Օլեգ Սիդյակին հաղորդել են, որ ուկրաինական ուժայինները նրանց կասկածել են չեչենական հատուկ գործակալներ լինելու մեջ:
«Խնդիրը նրանում էր, որ մենք ողջ շաբաթ փորձում էինք ապացուցել, որ մենք չեչեն հատուկջոկատային չենք: Ուկրաինացի իրավապահները ասում էին՝ մենք գիտենք ով եք դուք, մեզ հեքիաթ մի պատմեք»,- ասել է Սայչենկոն Մոսկվայում ասուլիսի ժամանակ:
LifeNews-ի լրագրողներ Մարատ Սայչենկոն և Օլեգ Սիդյակին ձերբակալվել էին մայիսի կեսերին Ուկրաինայի ազգային գվարդիայի կողմից Կրամատորսկի մոտակայքում, որտեղ մարտ էին ընթանում ուկրաինական ուժայինների և տեղի ապստամբների միջև: Ուկրաինական իշխանությունները նրանց մեղադրել էին ահաբեկչություն նախապատրաստելու մեջ:
Ինչպես ավելի ուշ տեղեկացրել էինք նրանք այսօր՝ մայիսի 25-ին ազատ էին արձակվել և ժամանել էին Մոսկվա: