Ժաննա Ագուզարովայի թիկնապահը ծեծի է ենթարկել LifeNews-ի օպերատորին
Մոսկովյան Ray Just Arena ակումբում տեղի է ունեցել Ժաննա Ագուզարովայի համերգը, որից հետո LifeNews-ի օպերատոր Դմիտրի Կիսելյովը ծեծի է ենթարկվել:
Անմիջապես համերգից հետո օպերատորը փորձել է նկարահանել ակումբից դուրս եկող աստղին։ Երբ երգչուհին նստել է մեքենան ու հեռացել ակումբից, նրա անվտանգության աշխատակիցները ծեծի են ենթարկել Դմիտրի Կիսելյոին և ստիպել ջնջել կատարած ձայնագրությունը:
Օպերատորը հոսպիտալացվել է: Նա դիմում է ներկայացրել ոստիկանություն, որտեղ դեպքի առումով հետաքննություն է սկսվել: