4104 դիտում
12:18 17-05-2014
Սկանդալային Կոնչիտան մայիսի վերջին կժամանի Մոսկվա
Այս տարվա եվրատեսիլյան հաղթող, սկանդալային Կոնչիտա Վյուրստը մայիսի վերջին կմեկնի Ռուսաստան:
Ռուսական super.ru-ն գրում է, որ ռուսական փրոմութերները բանակցություններ են սկսել ավստրիացի մորուքավոր աստղի հետ և նրան Մոսկվայում ելույթով հանդես գալու հրավերք ուղարկել: Սպասվում է, որ արդեն մայիսի վերջին Եվրոպան գրաված Կոնչիտան կժամանի Ռուսաստան: Ներկա պահին քննարկվում են Կոնչիտայի ժամանման մանրամասները: Պարզվել է, որ նա Ռուսաստան կժամանի միայն որոշակի պայմանների դեպքում. երգիչ-երգչուհին պահանջել է Մոսկվայում իր տեղաշարժման ժամանակ անվտանգության ամբողջական ապահովել:
«Մենք մտածեինք, որ լավ գաղափար կլինի Կոնչիտային Մոսկվա հրավիրելը: Իսկ ինչու՞ ոչ: Նա նույնպիսի հաղթող է, ինչպիսին մրցույթում հաղթած մյուս աստղերը: Որոշ պատգամավորներ և հասարակական գործիչներ բղավում են, թե մեր երկրում ատում են Վյուրստին: Սակայն ուշադրություն դարձրեք, որ նրա երգը iTunes-ի հիթ է դարձել, իսկ հանդիսատեսի քվեարկության ժամանակ ռուսական հեռուստադիտողը նրան 3-րդ տեղում է դասել»,-ասել է «Եվրատեսիլ»-ի երեկույթների փրոմոութոր Դմիտրի Մելնիկովը:
Մելնիկովի խոսքով՝ ռուսական կողմը պատրաստ է Կոնչիտային 24-ժամյա անվտանգություն ապահովել: Կոնչիտան էլ հայտնել է, որ պատրաստ է որոշակի հոնորարի դիմաց երգել և այցելել հայտնի հեռուստաշոուներ, սակայն հոնորարի չափը դեռ չի քննարկվում:
Վերջերս Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը դիմել էր ՌԴ Մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկուն՝ Կոնչիտայի այցը Ռուսաստան արգելելու պահանջով, սակայն մերժում էր ստացել. նախարարությունում պարզաբանել էին, որ Թոմասը՝ նույն ինքը՝ Կոնչիտան, իրավունք ունի գտնվել Ռուսաստանում, քանի որ նրան վիզա չտրամադրելու հիմքեր չկան:
Նմանատիպ նյութեր
1502 դիտում
14:36 11-05-2014
«Ժողովրդական պատգամավորը» կոչ է արել Խարկովում ևս հանրաքվե անցկացնել, որ չդառնան այնպիսին, ինչպես Կոնչիտան է
5183 դիտում
23:19 24-05-2014
«Եվրատեսիլ-2014»-ի հաղթող Կոնչիտան մասնակցել է Գերմանիայում Էրդողանի այցի դեմ անցկացվող ցույցին
Այս բաժնից
6505 դիտում
16:23 11-10-2024
71 տարեկանում կյանքից հեռացել է երգչուհի Զառա Տոնիկյանը
6877 դիտում
23:11 10-10-2024
Մաշտոցի պողոտայի A գոտու և կարմիր կետագծերի թալանը չեն կարող համատեղվել․ Արշակ Սարգսյան