211652_close_icon
views-count6711 դիտում article-date 19:16 24-05-2014

Մադրիդյան գերիշխանություն. «Ռեալ» - «Ատլետիկո» խաղին ընդառաջ

Այսօր Լիսաբոնի «Էստադիո Դա լուժ» մարզադաշտում հայտնի կդառնա Եվրոպայի 2013/2014 մրցաշրջանի ուժեղագույն ակումբը: Չեմպիոնների լիգայի եզրափակիչում միմյանց կդիմակայեն երկու տարբեր կոլեկտիվներ, բայց բաղձալի տիտղոսը բոլոր դեպքերում ուղևորվելու է Մադրիդ, քանի որ վճռորոշ մենամարտում հաղթողին կվորոշեն «Ռեալ»-ն ու «Ատլետիկո»-ն: Հատկանշական է, որ մրցաշարի պատմության ընթացքում առաջին անգամ չեմպիոնին կվիճարկեն միևնույն քաղաքը ներկայացնող երկու ակումբներ: [b]Ճանապարհ դեպի Լիսաբոն[/b] «Ռեալ Մադրիդ» Մադրիդի «Ռեալ»-ը խմբային փուլը հաղթահարեց մեկ շնչով: «Արքայական ակումբը» առանց մեծ դժվարության հաղթահարեց իրենց երկրների չեմպիոններ` «Յուվենտուս»-ի, «Գալաթասարայ»-ի և «Կոպենհագեն»-ի արգելքները: Անչելոտիի թիմը 6 խաղերում վաստակեց 16 միավոր և առանց որևէ լուրջ դիմադրության վաղաժամ կերպով իր տեղը ապահովեց փլեյ-օֆֆ փուլում: Հետագայում «Ռեալ»-ը նվաճեց Բունդեսլիգան, քանի որ հետագա երեք փուլերում իսպանական ակումբին, որպես մրցակիցներ բաժին հասան հենց այդ առաջնության ներկայացուցիչները և իրենց վրա զգացին «Ռեալ»-ի ողջ հարձակվողական հզորությունը: 1/8 եզրափակիչ առաջին խաղում «Ռեալ»-ը Գելզենկիրխենում 6:1 հաշվով ստորացրեց «Շալկե 04»-ին: Դրանից հետո այս թիմերի պատասխան հանդիպումը վերածվեց ձևականության: Հաջորդ` 1/4 եզրափակիչում «Ռեալ»-ին փորձեց դիմակայել Գերմանիայի փոխչեմպիոն, Չեմպիոնների լիգայի նախորդ խաղարկության եզրափակչի մասնակից` Դորտմունդի «Բորուսիա»-ն: Եվ պետք է ասել, որ գերմանական թիմերից միայն «Բորուսիա»-ն կարողացավ արժանի դիմադրություն ցույց տալ ահեղազոր «Ռեալ»-ին: Մադրիդում Կլոպի թիմը զիջեց 0:3 հաշվով, սակայն պատասխան խաղում կարողացավ ոչ միայն իր հեղինակությունը փրկել, այլև շատ մոտ էր հրաշք գործելուն: Սակայն Իկեր Կասիլյասի անձնուրաց խաղի և Հենրիխ Մխիթարյանի վրիպումների շնորհիվ` դա տեղի չունեցավ: Դորտմունդյան խաղն ավարտվեց գերմանական ակումբի 2:0 հաշվով հաղթանակով, բայց երկու խաղերի արդյունքում կիսաեզրափակիչ դուրս եկան մադրիդցիները: «Բավարիա»-ի հետ կիսաեզրափակիչ դիմակայությունը այնպիսի ավարտ ունեցավ, որ աշխահի ոչ մի պայծառատես կամ հզոր երևակայություն ունեցող մարդ չէր կարող կանխագուշակել իրադարձությունների նման զարգացում: Գործող գավաթակիրները պարզապես քարուքանդ եղան «Ռեալ»-ի հետ երկու խաղերում: Արդյունքում «Ռեալ» իր ամենաանհարմար մրցակցին «վրաերթի» ենթարկեց 5:0 հաշվով: Ընդ որում «Ռեալ»-ը իր պատմության ընթացքում առաջին անգամ հաղթանակ տարավ Մյունխենում և այն էլ ինչ հաշվով`4:0: «Ատլետիկո» Ինչպես «Ռեալ»-ը, այնպես էլ «Ատլետիկո»-ն խմբային փուլում վաստակեց 16 միավոր և հեշտորեն դուրս եկավ փլեյ-օֆֆ փուլ: Մադրիդցիները խմբային փուլի առաջին 4 խաղերում 4 հաղթանակ տոնեցին: Իսպանական ակումբի «զհեր» դարձան` «Զենիթ»-ը, «Աուստրիա»-ն և «Պորտու»-ն: Հետագա փուլերում մադրիդցիները հաղթահարեցին «Միլան»-ի, «Բարսելոնա»-ի և «Չելսի»-ի արգելքները: «Ռոսոներիները» հարձակվեցին, ստեղծեցին գոլային պահեր, սակայն նրանց հարձակման գծում խաղում էր Բալոտելլին, իսկ «ատլետների» կազմում` Դիեգո Կոստան, ով մեծամասմաբ վճռեց դիմակայության ելքը: «Ատլետիկո»-ն 180 րոպեների ընթացքում իր խելահեղ պրեսինգով տանջեց «Բարսլեոնա»-ին: Դրա շնորհիվ կատալոնական ակումբը նույնիսկ չկարողացավ նորմալ անանցել կիսադաշտը: «Ատկետիկո»-ի համար «Չելսի»-ի հետ դիմակայությունը վերածվեց մրցակցի պաշտպանական պատը քանդելու գործընթացի: Ի ուրախություն «Ատլետիկո»-ի` դա նրանց հաջողվեց: Նրանց հաջողվեց դառնալ եվրոպական ֆուտբոլի նախորդ մրցաշրջանի ամենամեծ հայտնությունը: Եվ դա այն դեպքում, երբ Սիմեոնեի թիմին պակասում էր եվրոպական ամենահեղինակավոր մրցաշարում ունեցած փորձը: Իսկ ինչպես դեպքերն ու իրադարձություններ են ցույց տվել , այս մրցաշարը սովորոբար անողոք է գտնվում անփորձ թիմերի նկատմամբ: Այդուհանդերձ «Ատկետիկո»-ն կոտրեց այդ կարծրատիպերը և բավականին գրագետ, հասուն խաղով հասավ եզրափակիչ, որտեղ հանդիպելու է իրեն քաջ ծանոթ մրցակցի հետ: Հատկանշական է, որ «ատլետները» հանդիսանում են Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության միակ ակումբը, որը դեռևս ոչ մի պարտություն չեն կրել: [b]Եզրափակչից առաջ[/b] Թիմերը վճռորոշ խաղին մոտենալու են տարբեր տրամադրություններով և կադրային խնդիրներով: Մեկ շաբաթ առաջ «Ատլետիկո»-ն կարողացավ հաղթել Իսպանիայի առաջնությունում, մինչդեռ «Ռեալ»-ը բավարարվեց երրորդ տեղով: Առաջնության վերջնամասում երկու թիմերի ելույթները այդքան էլ տպավորիչ չեն: Սիմեոնեի սաները չեն կարողանում հաղթել վերջին երեք խաղերում, իսկ «Ռեալ»-ը վերջին երեք խաղերից միայն մեկում է հաղթել: Մի քանի շաբաթ առաջ թվում էր, թե «Էստադիո Դա Լուժ» մարզդաշտում թիմերը հանդես կգան իրենց մարտական կազմերով: Սակայն վճռորոշ խաղին թիմերը կմոտենան որոշ կադրային խդնիրներով: Կիսաեզրափակիչում որակազրկման հետևանքով «Ռեալ»-ի զրկվեց Խաբի Ալոնսոյից: Դրանից հետո «Արքայական ակումբի» կազմում մեկը մյուսի հետևից վնասվածքներ ստացան` Գարեթ Բեյլը, Կրիշտիանու Ռոնալդուն, Քարիմ Բենզեման, Ռաֆել Վարանը և Պեպեն: Նախնական տվյալներով` Ռոնալդուն, Բեյլը և Բենզեման կկարողանան մասնակցել այսօրվա խաղին, իսկ ահա Պեպեն երեկ չի կարողացել շարունակել թիմի մարզումը և մեծ հավանականությամբ բաց կթողնի մրցավեճը: «Ատլետիկո»-ի կազմում նմանատիպ խնդիրներ ունեն հարձակման գծի առաջատար Դիեգո Կոստան և կիսապաշտպան Արդա Թուրանը, սակայն վերջիններես երեկ մարզվել են ընդհանուր խմբի հետ,իսկ գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն հավաստիացրել է, որ երկու խաղացողները պատրաստ կլինեն վճռորոշ հանդիպմանը: [b]Վիճակագրություն[/b] Թիմերը ընդհանուր հաշվով միմյանց հետ հանդիպել են 157 անգամ, որից 87 դեպքում հաջողությունը ուղեկցել է «Ռեալ»-ին, 33 հանդիպում ավարտվել է ոչ-քի արդյունքով, իսկ 37 անգամ հաղթանակ է տարել «Ատլետիկո»-ն: Ընթացիկ մրցաշրջանում թիմերը միմյանց հետ հանդիպել են 4 անգամ: Իսպանիայի առաջնութնունում «Ատլետիկո»-ն հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթել է «Ռեալ»-ին, իսկ պատասխան խաղն ավարտվել է 2:2 հաշվով: Թիմերը նաև հանդիպել են Իսպանիայի գաղթի կիսաեզրափակիչում: «Արքայական ակումբը» երկու խաղերի արդյունքում` 5:0 ընդհանուր հաշվով վստահորեն առավելության է հասել «ատլետների» նկատմամբ:

Նմանատիպ նյութեր