211652_close_icon
views-count1766 դիտում article-date 14:42 28-05-2015

Վլադիմիր Պուտին. ՖԻՖԱ-ում ձերբակալությունները ամերիկյան գերիշխանություն հաստատելու բացահայտ փորձ է. տեսանյութ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել հայտարարությամբ՝ ՖԻՖԱ-ում ծագած խոշոր [url=https://shamshyan.com/hy/article/2015/05/27/54431/]կոռուպցիոն սկանդալի[/url] առթիվ, երբ ԱՄՆ-ի պահանջով Շվեյցարիայում ձերբակալվել են ՖԻՖԱ-ի 14 բարձրաստիճան պաշտոնյաներ: «Մազաչափ չեմ կասկածում, որ այս ամենն արվում է, որպեսզի Զեպ Բլատերին թույլ չտան ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում վերընտրվել, ինչը միջազգային կազմակերպության գործունեության սկզբունքների բացահայտ խախտում է: Ինչ վերաբերում է ձերբակալություններին, ապա դա՝ առնվազն, շատ տարօրինակ է, քանի որ ձերբակալություններն իրականացվել են ամերիկյան կողմի պահանջով: Կարելի է ենթադրել, որ ՖԻՖԱ-ի պաշտոնյաներից ինչ որ մեկը ինչ որ խախտում է արել, դա ես չգիտեմ, բայց միանշանակ է, որ ԱՄՆ-ը դրա հետ որևէ կապ չունի: Ձերբակալված պաշտոնյաները չեն հանդիսանում ԱՄՆ-ի քաղաքացիներ: Եվ եթե ինչ որ դեպք է կատարվել, ապա այն կատարվել է ոչ ԱՄՆ-ի տարածքում, և Միացյալ Նահանգները դրան որևէ կերպ չեն առնչվում: Սա սեփական իրավական լիազորությունները այլ երկրի վրա տարածելու բացահայտ փորձ է: Ինչ վերաբերում է նրան, որ այս իրավիճակը կարող է ազդել 2018 թվականին Աշխարհի առաջնությունը Ռուսաստանում անցկացնելու վրա, ապա չգիտեմ: Դա մեզ չի վերաբերվում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր