1421 դիտում
13:15 24-05-2014
ՀՀԿ-ն համագումարը շարունակեց առանց ընդմիջման, իսկ նախագահը հորդորեց այդ ընթացքում ծխելու ցանկությունը զսպել
Հայաստանի Հանրապետական կուսակցությունն իր 15-րդ համագումարը շարունակեց առանց ընդմիջման: Համագումարի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նկատեց, որ 8 կուսակցականներ չնախատեսված ելույթով հանդես գալու ցանկություն են հայտնել և առաջարկեց կամ շարունակել համագումարը, կամ էլ հայտարարված ընդմիջումը անել: Կուսակցականներն առաջարկեցին շարունակել համագումարն առանց ընդմիջման:
Այնուհետ Սերժ Սարգսյանը, դիմելով ներկաներին, առաջարկեց ծխելու ցանկությունը զսպել՝ նկատելով, որ ծխելու հետ կապված եռուզեռն ավելի է մեծանում, սակայն ոչ բոլոր կուսակցականներն էին, որ նրա հորդորին ականջալուր եղան և դուրս եկան ծխելու: Ծխելու անզուսպ ցանկություն ունեցողներից մեկն էլ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանն էր:
Համագումարը ծրագրված էր ավարտել 14:30-ին, սակայն, քանի որ ընդմիջումը չհայտարարվեց, այն ավելի շուտ կավարտվի:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1369 դիտում
23:40 03-02-2025
Հայտարարում ենք համաուսանողական բոյկոտ․ «Չենք վճարելու» երիտասարդական նախաձեռնություն
1234 դիտում
22:59 03-02-2025
Փաստաբանները բողոքի ակցիա կանեն. Փաստաբանների պալատի հայտարարությունը
949 դիտում
22:16 03-02-2025
Պապիկյանը շնորհավորել է Բելգիայի նորընտիր ՊՆ նախարարին