Լևանդովսկին մեծ օգուտ կբերի «Բավարիա»-ին. Ռումենիգգե
«Բավարիա»-ի տնօրենների խորհրդի նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգգեն նշել է, որ ակումբում բոլորը ուրախ են Ռոբերտ Լևանդովսկու տեղափոխության առթիվ:
« Լևանդովսկին համաշխարհային մակարդակի հարձակվող է: Ակումբում բոլորը ուրախ են, որ նա հանդես է գալու մեզ մոտ: Համոզված եմ, որ նման զգացողություններ ունեն նաև «Բավարիա»-ի երկրպագուները: Ռոբերտը ոչ միայն կարողանում է գոլեր խփել, այլ հիանալի թիմային աշխատանք է կատարում: Նա մեծ օգուտ կբերի «Բավարիա»-ին»,-ասել է Ռումենիգգեն: