Լուգանսկում 1 օրվա ընթացքում գրանցվել է 16 զոհ, 66 վիրավոր
Լուգանսկում 1 օրվա ընթացքում գնդակոծման հետևանքով զոհվել է 16 մարդ, ավելի քան 60֊ը վիրավոր են։ Այս մասին հայտնում է Լուգանսկի քաղխորհրդի պաշտոնական կայքը։
«Անընդմեջ ռմբակոծումների հետևանքով զոհվել է 16 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 3 կին, 13 տղամարդ, 66 մարդ վիրավոր է։ 1 օրվա ընթացքում շտապ օգնության 156 կանչ է իրականացվել»,֊ ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ քաղաքում սուգը շարունակվում է։
Հիշեցնենք, որ նախօրեին հաղորդել էին, որ 17֊ից 18֊ն ընկած ժամանակահատվածում Լուգանսկում զոհվել է 44 մարդ, այդ թվում՝ 1 երեխա։