Բան Գի Մունը դատապարտել է Չինաստանի ահաբեկչությունը
ՄԱԿ֊ի գլխավոր քարտուղար Բան Գի Մունը դատապարտել է Չինաստանի Սինցզյան շրջանի Ուրումչի քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունը, որի հետևանքով գրանցվել էր 31 զոհ, ավելի քան 90 վիրավոր։ Այս մասին ասվում է ՄԱԿ֊ի կայքի հայտարարությունում։
«ՄԱԿ֊ի գլխավոր քարտուղարը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին, Չինաստանի կառավարությանը և ժողովրդին, ինչպես նաև ահաբեկչության հետևանքով վիրավորներին մաղթել շուտափույթ առողջացում»,֊ ասվում է հաղորդագրության մեջ։
Բան Գի Մունը հավելել է, որ խաղաղ բնակչության սպանությանն արդարացում չկա և հուսով է, որ մեղավորները կպատժվեն։