1136 դիտում
16:47 16-12-2014
Իրանը դատապարտել է Սիդնեյի ահաբեկչությունը
Թեհրանը դատապարտում է ավստրալական Սիդնեյ քաղաքում քաղաքացիներին պատանդ վերցնելը, որը ենթադրաբար իրականացրել է Իրանի քաղաքացի: Այս մասին նշված է Իրանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:
«Նման անմարդկային մեթոդի կիրառումը և վախի ու խուճապի տարածումը հանուն իսլամի չի կարչելի ոչ մի կերպ արդարացնել»,-մեջբերում է իրանական PressTV հեռուստաալիքը Իրանի ԱԳՆ-ի ներկայացուցիչ Մարզիե Աֆղամի խոսքերը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 15-ի առավոտյան տեղի ժամանակով ժամը 10:00-ին անհայտ զինված անձը ներխուժել է Սիդնեյի կենտրոնում գտնվող Լինդտ սրճարան և պատանդ վերցրել այնտեղ գտնվող շուրջ 50 մարդու: պատանդներին նա ստիպել էլուսամուտի մոտ տեղադրել «Իսլամական պետության» դրոշը: Եվ միայն 16 ժամ անց Սիդնեյի ոստիկանությունը գրոհել է սրճարանը: Գրոհի ժամանակ սպանվել է պատանդներից 3 հոգի, ևս 4-ը ստացել են մարմնական վնասվածքներ: Ոստիկանության տվյալներով՝ սպանվածների մեջ է ահաբեկիչը:
Նմանատիպ նյութեր
1184 դիտում
10:38 23-05-2014
Բան Գի Մունը դատապարտել է Չինաստանի ահաբեկչությունը
2037 դիտում
23:00 14-11-2015
Charlie Hebdo պարբերականը դատապարտել է փարիզյան ահաբեկչությունը
1123 դիտում
21:26 04-01-2024
ՄԱԿ-ի ԱԽ-ն դատապարտել է Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունը
Այս բաժնից
913 դիտում
21:04 11-01-2025
Կանգնած ենք հրդեհից տուժածների կողքին. Ամերիկայի հայկական համագումարը հայտարարություն է տարածել
1189 դիտում
20:37 11-01-2025
Ռուսաստանը չի արձագանքել Ասադի խնդրանքներին․ Ասադի նախկին խոսնակը բացառիկ մանրամասներ է հայտնել
1093 դիտում
19:23 11-01-2025
Կուրսկում հյուսիսկորեացի երկու զինվորական է գերեվարվել