1772 դիտում
18:06 21-05-2014
Կկայանա Ռուս-հայկական միգրացիոն հարցերով աշխատանքային խմբի 4-րդ նիստը
Մայիսի 22-ին կկայանա Ռուս-հայկական միգրացիոն հարցերով աշխատանքային խմբի 4-րդ նիստը: Նիստի ընթացքում կքննարկվեն ոչ միայն աշխատանքային միգրացիային առնչվող, այլև Ռուսաստանի Դաշնության միգրացիոն ծառայության կողմից ստեղծված տեղեկատվական ռեսուրսի վերաբերյալ հարցեր, ուր այցելելով օտարերկրյա քաղաքացիները կարող են պարզել` արդյոք իրենց մուտքը ՌԴ տարածք արգելված է, թե ոչ, ինչպես նաև ՌԴ-ի տարածք մուտք գործելու արգելք ունեցող ՀՀ քաղաքացիների վերաբերող հարցեր: Այս մասին տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության մամուլի բաժինը:
Աշխատանքային խմբի կազմում ներգրավված են երկու երկրների միգրացիոն հարցերով զբաղվող գերատեսչությունների, արտաքին գործերի, աշխատանքի և սոցիալական հարցերի, կրթության, առողջապահության նախարարությունների, ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչները:
Մինչ այժմ տեղի է ունեցել աշխատանքային խմբի 3 նիստ, որոնց ընթացքում քննարկվել են աշխատանքային միգրացիայի, միգրացիոն հոսքերի վերաբերյալ վիճակագրական տվյալների և այլ հարցեր:
Ռուս-հայկական աշխատանքային խումբը ստեղծվել է 2010թվականին` «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Ռուսաստանի Դաշնության տարածքում աշխատող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և Հայաստանի Հանրապետության տարածքում աշխատող Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների աշխատանքային գործունեության և սոցիալական պաշտպանության մասին» համաձայնագրի դրույթների իրագործման նպատակով:
Հայկական կողմից աշխատանքային խումբը ղեկավարում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը, իսկ ռուսական կողմից՝ Ռուսաստանի Դաշնության Դաշնային միգրացիոն ծառայության պետի տեղակալ Անատոլի Կուզնեցովը:
Նմանատիպ նյութեր
1021 դիտում
22:16 04-03-2024
Վաշինգտոնում կկայանա ՀՀ և ԱՄՆ-ի միջև առևտրի և ներդրումների հարցերով աշխատանքային խմբի հերթական նիստը
13565 դիտում
22:28 31-10-2018
Խոչընդոտները միգրացիոն ոլորտում հանվել են. Պուտինը միգրացիոն քաղաքականության նոր հայեցակարգ է ստորագրել
Այս բաժնից
838 դիտում
21:24 28-11-2024
Հայաստանի ԱԳ նախարարը և Ֆինլանդիայի նախագահը քննարկել են տարածաշրջանային հարցեր
727 դիտում
21:10 28-11-2024
Ալեն Սիմոնյանը պարգևատրել է ԵԽԽՎ հանձնաժողովի քարտուղարության ղեկավարին
925 դիտում
20:57 28-11-2024
Արսենյանը ՌԴ-ում Իրանի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը