Աշխարհի առաջնության խաղերի ժամերը կարող են փոփոխության ենթարկվել
Բրազիլիայի պրոֆեսիոնալ մարզիկների ֆեդերացիան (ԲՊՄՖ) ՖԻՖԱ-ից պահանջել է փոփոխության ենթարկել 2014 թվականի աշխարհի առաջնության խաղերի ժամերը: Առաջնության 24 հանդիպումները պետք է սկսվեն Երևանի ժամանակով 20:00-ին, սակայն ԲՊՄՖ-ն պնդում է, որ շոգ եղանակի պատճառով նշված ժամերի խաղերը պետք է մեկնարկեն 23:00-ին:
ԲՊՄՖ-ն նման որոշում կայացրել է բրազիլացի մարզական բժիշկ Տուրբիո Լեյտեի ուսումնասիրությունների հիման վրա: