Պայթյուն՝ Աֆղանստանում․ գրանցվել է 2 զոհ, ավելի քան 30 վիրավոր
Աֆղանստանի հյուսիսային Ֆարյաբ նահանգում հզոր պայթյուն է որոտացել, որի հետևանքով գրանցվել է 2 զոհ, ավելի քան 30 վիրավոր։ Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով երկրի ՆԳՆ֊ը։
Ըստ ոստիկանության տվյալների՝ ենթադրվում է, որ պայթյունն իրականացվել է մահապարտ ահաբեկչի կողմից։ Դեպքի վայրում շտապ օգնության բրիգադներ են ժամանել։
Ահաբեկչության մանրամասներն ու զոհերի թիվը ճշտվում են։ Դեռ ոչ մի խմբավորում ահաբեկչության համար պատասխանատվություն չի ստանձնել։