211652_close_icon

Հնդկաստանում ավտոբուսի պայթյուն է գրանցվել․ կա 10 զոհ, ավելի քան 100 վիրավոր

views-count1405 դիտում article-date 20:45 24-09-2014
Հնդկաստանի Ութար Պրադեշ նահանգում ավտոբուսում գտնվող գազի բալոնի պայթյունի հետևանքով զոհվել է 10 մարդ, տուժել է ավելի քան 100 մարդ։ Այս մասին հայտնում է Indian Express֊ը։ Նշվում է, որ ուղևորներից մեկն իր հետ 5 կիլոգրամանոց գազի բալոն է տեղափոխել, որը հանկարծակի պայթել է։ Պայթյունի պահին ավտոբուսում ավելի քան 100 մարդ է եղել։

Նմանատիպ նյութեր