ԲՀԿ-ում ցանկանում են, որ պատգամավոր դառնա Հրազդանի հացի գործարանի տնօրենը․ Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին անդամ Գրիգոր Գրիգորյանին՝ Շերիֆին, խորհրդարանում փոխարինելու հարցը ԲՀԿ-ում աժիոտաժ է առաջացրել։
Ըստ ԲՀԿ համամասնական ցուցակի՝ Գ. Գրիգորյանին ԱԺ-ում պետք է փոխարիներ ազգությամբ եզդի Ռուստամ Մախմուդյանը։ Սակայն ԲՀԿ-ում ցանկանում են, որպեսզի Շերիֆին փոխարինի ոչ թե եզդի համայնքի ներկայացուցիչը, այլ Հրազդանի հացի գործարանի տնօրեն Տիգրան Ներսիսյանը։ Սա առաջացրել է եզդիների զայրույթը, որոնք նախօրեին նամակով դիմել են ԲՀԿ առաջնորդին։ Հայտարարությանը միացել են «Եզդիների համախմբում», «Միդիա-Շանգալ», «Հայաստանի եզդի երիտասարդներ», «Սինջար եզդիների ազգային միավորում» եզդիական հասարակական կազմակերպությունները»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։