Յուրա Մովսիսյանը`«Սպարտակ»-ի մայիս ամսվա լավագույն խաղացող
Երկրպագուների քվերակության արդյունքում Մոսկվայի «Սպարտակ»-ի մայիս ամսվա լավագույն խաղացող է ճանաչվել Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը: Հարցումը անցկացվել է մոսկովյան ակումբի սոցիալական ցանցերից մեկի էջում: Քվեարկողների 33,7 %-ը իրենց ձայնը տվել են հայ ռմբարկուի օգտին:
Հիշեցնենք, որ Յուրա Մովսիսյանը մայիս ամսվա ընթացքում անցկացրած երեք խաղում դարձել է երկու գոլի հեղինակ: