Նոր տրանսֆերների համար «Լիվերպուլ»-ը 100 մլն ֆունտ կծախսի
«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը մտադիր է 100 մլն ֆունտ ծախսել նոր համալրումների համար, հայտնում է Daily Mail-ը:
Մերսիսայդյան ակումբը մտադիր է ձեռք բերել ևս 4-5 ֆուտբոլիստների: «Լիվերպուլ»-ը Լուիս Սուարեսի վաճառքից ստացած 75 մլն ֆունտը մտադիր է ծախսել ուրուգվայցուն փոխարինող գտնելու համար:
Հարկ է նշել, որ ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում Անգլիայի փոխչեմպիոնները կազմը արդեն համալրել են Ռիկի Լամբերտը, Ադամ Լալլանան, Լազար Մարկովիչը և Էմրե Ջանը: վերոնշյալ խաղացողներին ձեռք բերելու համար Անգլիայի փոխչեմպիոնները ընդհանուր հաշվով ծախսել են 57 մլն ֆունտ: