ՈւԵՖԱ-ն Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկությունը կսկսի հոկտեմբերի 20-ին
ՈւԵՖԱ-ն մտադիր է Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկությունը սկսել հոկտեմբերի 20-ին, իսկ Եվրոպայի Լիգայի մրցաշարը՝ հոկտեմբերի 22-ին, հայտնում է Diario Sport-ը:
Որակավորման փուլը կսկսվի ավելի վաղ. հուլիսի վերջին – օգոստոսի սկզբում: Եվրոպայի Լիգայի որակավորման երկրորդ փուլի խաղերը պետք է անցկացվեն օգոստոսի 13-ին:
ՈւԵՖԱ-ի փաստաթղթում, որին հղում է արել պարբերականը, նշված է, որ ազգային մրցաշարերը պետք է ավարտված լինեն մինչև հուլիսի 31-ը: Դա նշանակում է, որ խաղացողների ավարտվող պայմանագրերը պետք է երկարաձգվեն մեկ ամսով, քանի որ պայմանագրի ավարտման հիմնական ժամկետ է հանդիսանում հունիսի 30-ը:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի այս մրցաշարը մեկնարկել էր 2019թ. սեպտեմբերի 19-ին: