Հալեպում կրկին հայ է զոհվել
Մայիսի 18-ի առավոտյան Հալեպի հայաբնակ Նոր Գյուղ թաղամասը հերթական անգամ հրթիռակոծության է ենթարկվել:
Հալեպի «Բերիո լուրեր»-ի [url=https://www.facebook.com/pages/Perio-News/116458811839466]ֆեյսբուքյան էջը[/url] հայտնում է, որ հրթիռակոծության հետևանքով զոհվել է 1958 թվականի ծնված Հարութ Մանվել Մարգեյանը: Նրա դին դուրս են բերել փլատակների տակից: