211652_close_icon
views-count2667 դիտում article-date 18:53 18-05-2014

Իմ տունը Հայաստանում է. Ֆելիքս Ալիև

Համաքաղաքացի Ալևին Էջմիածնում բոլորը գիտեն: Ծանրամարտիկ Ֆելիքս պապը դեռ 20-րդ դարից Հայաստանի հոգևոր մայրաքաղաքում է ապրում ու աշխատում` սերունդ է կրթում: Ադրբեջանցի է, սակայն իրենց բնիկ ու զտարյուն հայ է համարում` քրիստոնյա է, մարզիչ ու ծնող` մարզիկների համար: Հայկական ընտանիքի գլխավորն է: Հայերն էլ ծնողի պես են ընդունում, հարգում ու հետևում խորհուրդներին: Դեռ խորհրդային տարիներին Ֆելիքս Ալիևը հաղթանակներ է պարգևել հայերին, արցախյան ազատամարտին` չանհետացավ, չլռեց և ավելին` իր տղաներին ուղարկեց ռազմադաշտ` Հայաստանը պաշտպանելու: Գնացին կռվեցին ու հաղթեցին: Մարզիկներից մեկն էլ Աշոտն է` Հայաստանի վաստակավոր մարզիչը: Պատմում է, որ Ալիևը բազմաթիվ առաջարկներ է ստացել` մարզական բարձր պաշտոններ զբաղեցնելու համար, բայց չի թողել Հայաստանը: 45 տարի սպորտում այսօր էլ մարզադպրոցից չի հեռանում: Առավոտ ու երեկո մարզում է դեռահասներին: Վերջին հաղթանակը պարգևեց Վանիկը` Եվրոպայի փոխչեմպիոնը: Այսօր ծանրամարտի վարպետը դարձավ 75 տարեկան. առաջինը շնորհավորեցին սաները` մեծից փոքր: Մաղթեցին, որ երկար տարիներ իրենց կողքին լինի ու օգնի նվաճել մարզական բարձունքները: Վաստակաշատ մարզիչը չի էլ մտածել էջմիածնից հեռանալու մասին: Միակ նպատակն է, որ երկու հակամարտող երկրները խաղաղ համաձայնության գան: Օրվա վերջում ծանրամարտիկների համար օրը վերածվելու է տոնի, սեղան են նստելու, բաժակ բարձրացնելու ու խմելու Ֆելիքս Ալիևի կենացը: Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/28028]armnewstv.am [/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր