Շվեյցարիայում բնակչությունը հրաժարվել է, որ բարձրացնեն նվազագույն աշխատավարձի չափը
Շվեյցարիայում բնակչության մեծ մասը հրաժարվել է սատարել աշխարհում ամենաբարձր աշխատավարձը սահմանելու նախաձեռնությունը , հաղորդում է Agence France-Presse-ը:
Նշվում է, որ միայն շվեյցարացիների 23 տոկոսն է պաշտպանել արհմիությունների նախաձեռնությունը՝ բարձրացնել նվազագույն ժամավճարը հասցնելով 4 ֆրանկի՝ 25 դոլար: Իսկ նվազագույն աշխատավարձը՝ 4000 շվեյցարական ֆրանկի՝ 4.5 հազար դոլար:
Նախագծի ընդունման դեպքում նվազագույն աշխատավարձի չափով Շվեյցարիան կդառնար աշխարհում առաջին պետությունը: