3524 դիտում
17:57 18-05-2014
Բրազիլիա 1950. բրազիլացիների ողբերգությունը
2014 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկնարկին հաշված օրեր են մնացել: Հունիսի 12-ին Բրազիլիայում կմեկնարկի աշխարհի 20-րդ առաջնությունը: Մինչ այդ SHAMSHYAN.COM-ը Ձեր ուշադրությանը կներակայացնի աշխարհի առաջնությունների պատմությունը:
[url=https://shamshyan.com/hy/article/13891/]Ուրուգվայ 1930[/url]
[url=https://shamshyan.com/hy/article/13972/]Իտալիա 1934[/url]
[url=https://shamshyan.com/hy/article/14096/]Ֆրանսիա 1938[/url]
[b]Բրազիլիա 1950[/b]
Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառով ֆուտբոլի 4-րդ աշխարհի առաջնությունը կայացավ երրորդից միայն 12 տարի անց:
1946 թվականին Լյուքսեմբուրգում կայացած ՖԻՖԱ-ի համաժողովում որոշվեց, որ 1950 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունն պետք է անցկացվի Բրազիլիայում, քանի որ ի տարբերություն Եվրոպայի` Հարավային Ամերիկան քիչ էր տուժել պատերազմի պատճառով: ՖԻՖԱ-ն համոզված էր, որ Բրազիլիան հիանալի կերպով կկազմակերպի առաջնությունը, բացի այդ բրազիլացիները հավաստիացրեցին, որ աշխարհի առաջնության նախաշեմին Ռիո-դե-Ժանեյրոյում կկառուցեն 200.000 հանդիսական տեղավորող մարզադաշտ: Եվ իրենց խոստումը պահեցին: Հանրահայտ «Մարականայի» շինարարությունը սկսվեց 1948 թվականին և ավարտվեց 1950 թվականի հուլիսի 24-ին` առաջնության բացման օրը:
Նախապես առաջնությանը մասնակցության հայտ էին ներկայացրել 33 երկիր, սակայն հետագայում տարբեր պատճառներով մասնակցությունից հրաժարվեցին 10 ֆեդերացիաներ (Արգենտինա, Բելգիա, Ավստրիա, Բիրմա, Էկվադոր, Ֆիլիպիններ, Հնդկաստան, Պերու և Թուրքիա): Վերջիվերջո առաջնությանը մասնակցեցին 13 թիմեր:
[img]http://imortaisdofutebol.files.wordpress.com/2012/10/1950-maracana.jpg[/img]
Առաջնությունը խաղարկվեց նոր համակարգով: Չեմպիոն էր դառնում ոչ թե եզրափակչում հաղթած թիմը, այլ 4 լավագույն թիմերի մեջ առաջին տեղ զբաղեցրած թիմը: Առաջնության մեկնարկից առաջ ֆավորիտներ էին համարվում Բրազիլիան և Անգլիան:
Առաջին խմբում, եթե չհաշվենք Բրազիլիա-Շվեյցարիա խաղի 2-2 արդյունքը, ապա անակնկալներ տեղի չունեցան, և բրազիլացիները հանգիստ ընդգրկվեցին եզրափակիչ խմբում:
Երկրորդ խմբում տեղի ունեցավ սենսացիաների սենսացիան: Խմբի երկրորդ խաղում անգլիացիները հանդիպեցին ԱՄՆ-ի հավաքականին և պարտվեցին 0-1 հաշվով Հանդիպումից առաջ բրիտանական թերթերը հեգնանքով գրում էին, որ աշխարհում միայն երկու ազգեր չեն կարողանում ֆուտբոլ խաղալ` էսկիմոսները և հյուսիսամերիկացիները: Մրցակցին թերագնահատելը բերեց նրան, որ Ռայթի, Մորտենսենի, Ֆիննեի նման ֆուտբոլիստներ ունենալով, նրանք պարտվեցին ԱՄՆ-ի համեստ հավաքականին: Վերջին խաղում անգլիացիները 0-1 հաշվով պարտվելով Իսպանիայի հավաքականին, դուրս մնացին հետագա պայքարից:
Երրորդ խմբում ընդգծված առաջատարներն էին համարվում 1948 թվականի Օլիմպիադայի չեմպիոն Շվեդիայի և աշխարհի կրկնակի չեմպիոն Իտալիայի հավաքականները: Հենց առաջին խաղում շվեդները հաղթեցին իտալացիներին 3-2 հաշվով, ինչն էլ կանխորոշեց խմբի հաղթողին:
Չորրորդ խմբում ընդգրկված էին միայն երկու հավաքականներ` Ուրուգվայի և Բոլիվիայի ազգային ընտրանիները, որոնց անմիջական պայքարում ուրուգվայցիները հաղթեցին 8-0 հաշվով և ընդգրկվեցին եզրափակիչ խմբում:
Արդյունքում եզրափակիչ խմբում ընդգրկվեցին 4 հավաքականներ` Բրազիլիան, Իսպանիան, Շվեդիան և Ուրուգվայը: Բրազիլացիներն առաջին տուրում 7-1 հաշվով ջախջախեցին Շվեդիայի հավաքականին, իսկ ուրուգվայցիներն էլ անսպասելիորեն ոչ-ոքի` 2-2 հաշվով ավարտեցին իրենց հանդիպումն Իսպանիայի ընտրանու հետ: Երկրորդ տուրում բրազիլացիները կրկին հիանալի խաղ ցուցադրելով, իսպանացիներին հաղթեցին 6-1 հաշվով, իսկ ուրուգվայցիներն էլ իրենց հերթին դժվարությամբ առավելության հասան շվեդների նկատմաբ` 3-2:
Վերջին խաղում բրազիլացիներին նույնիսկ ոչ-ոքին էր բավարար իրենց պատմության մեջ առաջին անգամ աշխարհի չեմպիոն հռչակվելու համար: Բրազիլացիները համոզված էին, որ հաղթելու է իրենց հավաքականը: Այդ օրը ռեկորդ սահմանվեց. «Մարականա» մարզադաշտ էին այցելել 199.854 հանդիսական: Առաջին րոպեներից բրազիլացիները գրոհների տարափ սկսեցին Ուրուգվայի հավաքականի դարպասին: Սակայն ժամանակը անցնում էր, իսկ տանտերերը չէին կարողանում գոլ խփել: Միայն երկրորդ խաղակեսի սկզբում բրազիլացի Ֆրիասան կարողացավ բացել հաշիվը: Բայց խփած գոլն ի զարմանս բոլորի, ստիպեց նրանց ոչ թե առաջ շարժվել, այլ սեղմվել սեփական դարպասին` հաշիվը պահպանելու հույսով: Արդյունքում 65-րդ րոպեին Սկիաֆինոն հավասարեցրեց հաշիվը, իսկ 79-րդ րոպեին որոշիչ գոլի հեղինակ դարձավ ուրուգվայցի Խիգգիան, ինչից հետո «Մարականայում» տիրեց կատարյալ լռություն… Արդյունքում Ուրուգվայը դարձավ աշխարհի կրկնակի չեմպիոն:
[img]http://colgadosporelfutbol.com/wp-content/uploads/2013/06/maracanazo4.jpg[/img]
[b]Հետաքրքիր փաստեր[/b]
• 1950 թվականին կայացած աշխարհի առաջնությունում առաջին անգամ ֆուտբոլիստները հանդես էին գալիս համարակալված մարզաշապիկներով: Սակայն այդ համարները մշտական չէին, և խաղացողները տարբեր հանդիպումներին կարող էին հանդես գալ տարբեր համարներով (1-11), իսկ խաղի ընթացքում չէր թույլատրվում փոխարինումներ կատարել մինչև 1970 թվականը:
• Մի շարք երկրներ, որոնք պատերազմի պատճառով առավել շատ էին տուժել, չմասնակցեցին այս առաջնությանը (Գերմանիա, Ավստրիա, Հունգարիա, Չեխոսլովակիա, ԽՍՀՄ և այլն):
• Միանալով ՖԻՖԱ-ին` Անգլիան առաջին անգամ մասնակցեց ֆուտբոլի աշխարհի առաջնությանը:
[b]Եզրափակիչ[/b]
16.07.1950
[b] Բրազիլիա - Ուրուգվայ` 1:2[/b]
«Մարականա». Ռիո դե Ժանեյրո
գոլեր` Սկիաֆինո 66', Խիգգիա 79' – Ֆրիասա 47'
[b]Բրազիլիա:[/b] Բարբոզա – Ավգուստո, Յուվենալ, Խոսե Կարլոս Բաուեր, Դանիլո, Բիգոդե, Ֆրիասա, Զիզինյո, Ադեմիր, Ժայիր, Չիկո
Գլխավոր մարզիչ` Ֆլավիո Կոստա
[b]Ուրուգվայ:[/b] Ռոքե Մասպոլի – Մատիաս Գոնսալես, Էուսեբիո Տեյշեյրա, Շուբերտ Գամբետա, Օբդուլո վարելա, Վիկտոր Ռոդրիգես Անդրադե, Ալսիդես Խիգգիա, Ժուլիո Պերես, Օմար Օսկար Միգես, Խուան Ալբերտո Սկիաֆինո, Ռուբեն Մորան
Գլխավոր մարզիչ` Խուան Լոպես Ֆոնտանա
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1099 դիտում
18:35 28-05-2014
Հակակարկտային թվով 10 կայաններից իրականացվել է 1950 կրակոց
1434 դիտում
17:21 06-10-2014
1950-ական թվականներին ցանկացել են ջրանցքի կառուցմամբ Կուբան բաժանել երկու մասի
967 դիտում
21:41 31-05-2015
1950-ականներին գողացված Պոմպեյի որմնանկարներ են հայտնաբերվել ԱՄՆ-ում
Այս բաժնից
4444 դիտում
09:52 20-11-2024
Ազգերի լիգա. հայտնի է Հայաստանի հավաքականի մրցակիցների վերջնական ցանկը
1348 դիտում
21:23 19-11-2024
Պատանի սուսերամարտիկները նվաճել են 4 մեդալ
1777 դիտում
20:47 19-11-2024
Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվեց Բելառուսի Մ-19 ընտրանուն