1950-ական թվականներին ցանկացել են ջրանցքի կառուցմամբ Կուբան բաժանել երկու մասի
1950-ական թվականներին Կուբան կարող էին բաժանել երկու մասի՝ կառուցելով միջօվկիանոսյան ջրանցք: Այս մասին հայտնում է կուբայական «Խուվենտուդ ռեբելդե» թերթը:
1954 թվականի ամռանը պետական հեղաշրջման արդյունքում իշխանության եկած նախագահ Ֆուլհենսիո Բատիստան ու նրա մերձակա շրջապատը կարծել են, որ եկել է Կուբայում Պանամայի նման ջրանցք կառուցելու ժամանակը:
Պաշտպանության նախարար Պաբլո Կարերեի պլանի համաձայն, ջրանցք պետք է ձգվեր Կուբայի հյուսիսից դեպի հարավ, ինչը հնարավորություն կտար Հյուսիսային ու Հարավային կիսագնդերի միջև նավարկության ուղին կրճատել 400-500 ծովային մղոնով:
1954 թվականի օգոստոսի 12-ին ազգային զարգացման խունտան հրապարակել է օրենքի տեքստը, որը նախատեսում էր պետական զարգացման ու հասարակական շահերից ելնելով ջրանցքի կառուցում: Ջրանցքի լայնությունը կազմելու էր 40 մետր, խորությունը՝ 15 մետր, իսկ երկարությունը՝ 80 կիլոմետր:
Սակայն այս պլանը դիմադրության է հանդիպել հասարակության շրջանում, ինչից հետո այն ձախողվել է: