2234 դիտում
16:44 15-02-2016
Ստեփանակերտը հանդիսանում է մեր պետության այցեքարտն արտաքին աշխարհի համար. Բակո Սահակյան
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 15-ին մասնակցել է Ստեփանակերտի քաղաքապետարանի 2015թ. աշխատանքների ամփոփմանը նվիրված նիստին:
Համապատասխան զեկույցներով հանդես են եկել քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը եւ քաղաքապետարանի տարբեր ստորաբաժանումների պատասխանատուներ:
Իր խոսքում Նախագահ Սահակյանը նշել է, որ կատարված աշխատանքների ծավալը եւ այն դրական տեղաշարժերը, որոնք նկատվում են քաղաքային տնտեսության անխափան աշխատանքն ապահովող տարբեր կառույցների եւ ստորաբաժանումների գործունեության մեջ, արժանի են համապատասխան գնահատականի:
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ պետությունը հատուկ ուշադրություն է դարձնում մայրաքաղաքի զարգացմանը՝ հավելելով, որ Ստեփանակերտը հանդիսանում է մեր պետության այցեքարտն արտաքին աշխարհի համար:
Բակո Սահակյանը նաեւ կանգ է առել քաղաքում առկա խնդիրների վրա, տվել համապատասխան հանձնարարականներ դրանց լուծման ուղղությամբ:
Նմանատիպ նյութեր
1616 դիտում
16:43 23-03-2016
Նա մեր մշակույթի ձայնային այցեքարտն էր արտերկրում. Գալուստ Սահակյանը՝ Գեղամ Գրիգորյանի մահվան կապակցությամբ
2126 դիտում
10:27 23-01-2020
Թավշյա հեղափոխության այցեքարտն արդեն ժամկետանց է․ «Փաստ»
Այս բաժնից
655 դիտում
18:33 27-01-2025
Թուրքիայի արտգործնախարարը պաշտոնական շփումներ է ունեցել Իրաքում
931 դիտում
12:27 27-01-2025
Բաքվում մեկնարկել է Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու մեղադրանքներով դատավարության հերթական նիստը