2016 դիտում
12:24 07-10-2016
Ընթերցանությունը շարունակում է մնալ մատաղ սերնդի կրթության, դաստիարակության կարևոր բաղադրիչներից մեկը. Տարոն Մարգարյան
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել գրադարանավարի օրվա առթիվ, որում ասվում է.
«Գրադարանային համակարգի հարգելի՛ աշխատողներ,
սրտանց շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական ձեր տոնի առթիվ:
Գրի ու գրականության, գրքի նկատմամբ մեր ժողովրդի առանձնահատուկ սերն ու վերաբերմունքը գալիս է դարերի խորքից: Այսօր ձեզ է վստահված ոչ միայն այդ սերն ու վերաբերմունքը պահպանելու, այլև խորացնելու և հարստացնելով եկող սերունդներին փոխանցելու պատվաբեր, բայցև պատասխանատու առաքելությունը:
Գիտության և տեխնիկայի զարգացման ժամանակակից պայմաններում, երբ համակարգիչը, բարձր տեխնոլոգիաները մտել են մեր կյանքի ու կենցաղի գրեթե բոլոր ոլորտներ, ձեր բարեխիղճ աշխատանքի շնորհիվ է գիրքը, ընթերցանությունը շարունակում է մնալ մատաղ սերնդի կրթության, դաստիարակության ու համակողմանի զարգացման կարևոր բաղադրիչներից մեկը:
Ու համոզված եմ, որ պահպանելով գրադարանային գործի մեր լավագույն ավանդույթները, ձեր նվիրված աշխատանքով, նաև արդյունավետորեն կիրառելով ժամանակակից տեխնոլոգիաները, ձեր անուրանալի ներդրումը կունենաք մատաղ սերնդի և, ընդհանրապես, մեր հասարակության կրթման ու զարգացման, նաև մեր երկրի արժանավոր քաղաքացիներ դաստիարակելու կարևոր գործում:
Կրկին շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ բարօրություն եմ մաղթում բոլորիդ ընտանիքներին, նաև հաջողություններ՝ ձեր պատասխանատու և պատվաբեր գործում»:
Նմանատիպ նյութեր
2656 դիտում
21:38 31-10-2021
Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնը սկսել է «Ընթերցանությունը տարրական դպրոցում» ծրագիրը
Այս բաժնից
517 դիտում
15:32 01-05-2024
Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում է կայացվել. փաստաբաններ
379 դիտում
15:18 01-05-2024
Այն մարդիկ, որոնք կասեն՝ թե մենք Ռուսաստանի շպիոններ ենք, նիկոլական ուղղորդված պրոպագանդա է․ Հայկ Մարության
415 դիտում
15:07 01-05-2024
Այս պայքարն անպայման հաջողելու է. Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը