211652_close_icon
views-count1386 դիտում article-date 22:10 17-05-2014

Մայիսի 18-ը Սուրբ Խաչի երևման տոնն է

Այս տոնը Երուսաղեմում Սուրբ Խաչի նշանի երևման հիշատակման օրն է: 351 թվականին ցերեկը Գողգոթայից մինչև Ձիթենյայց լեռը երկնքում երևում է մի լուսե խաչ: Այդ զարմանահրաշ դեպքի մասին Երուսաղեմի Կյուրեղ եպիսկոպոսը նամակ է գրում Կոստանդնուպոլսի Կոստանդ կայսերը՝ այդ զարմանալի երևույթը համարելով իբրև ուղղափառ դավաճանության ճշմարտության ապացույց: Այդ պատճառով էլ Կյուրեղ Երուսաղեմացին հորդորում է Կոստանդ կայսերը հրաժարվել արիոսականներին պաշտպանելուց: Այդ նամակը թարգմանվել է հայերեն և ամեն տարի ընթերցվում է Սուրբ Խաչի երևման տոնին: Հայ Առաքելական եկեղեցին այն տոնում է Զատիկից 28 օր հետո: Սուրբ Հարության տոնի շարժականության պատճառով Սուրբ Խաչի երևմնա տոնը կարող է տատանվել ապիրլիւ 19-ից մայիսի 23-ը:

Նմանատիպ նյութեր