Ոստիկանները բերման ենթարկեցին գողին
Մայիսի 6-ին ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում էր ստացվել Գրիգոր Ս.-ի բնակարանից 375.000 դրամ գողանալու մասին:
Մայիսի 16-ին, ժամը18.20-ին, քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները Երևան քաղաքի Խորենացու փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1983 թ. ծնված Յուրիկ Մ.-ին, որը խոստովանել է հանցանքը:
Գողոնը մասամբ հայտնաբերվել է: Յուրիկ Մ.ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն:
ՀՀ Ոստիկանություն