Իսրայելը մարդասիրական օգնություն կտրամադրի Սերբիային և Բոսնիային
Իսրայելը որոշել է մարդասիրական օգնություն տրամադրել Սերբիային և Բոսնիային, որտեղ հայտարարվել է արտակարգ դրություն ուժեղ ջրհեղեղի պատճառով:
Իսրայելը տուժածների համար կուղարկի անհրաժեշտ բժշկական պարագաներ , տաք հագուստ և նավակներ:
Սերբիայի և Բոսնիայի իշխանությունները դիմել էին օգնության խնդրանքով մի շարք երկրների և կազմակերպությունների:
Ըստ վերջին տվյալների ջրհեղեղի պատճառով մահացել է 3 մարդ:
Բնակիչներին տարհանելու նպատակով ուղարկվել են ռազմական ուղղաթիռներ, սակայն անբարենպաստ եղանակային պայմանները լրացուցիչ դժվարություններ են հարուցում:
Այսօր արդեն տանիքներին ապաստանած բնակիչներին օգնության են հասել նաև ռուսական փրկարարները:
Օգնության ձեռք են մեկնել նաև Գերմանիան, Ավստրիան, Սլովենիան և Բուլղարիան: