ՀԱՕԿ փոխնախագահ, սպորտի վաստակավոր գործիչ Դերենիկ Գաբրիելյանը պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 16-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Հայաստանի եւ Արցախի միջեւ մարզական կապերի զարգացման ու ամրապնդման համար եւ ծննդյան 70-րդ տարեդարձի կապակցությամբ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ, Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործիչ Դերենիկ Գաբրիելյանը պարգեւատրվել է «Երախտագիտություն» մեդալով: