211652_close_icon
views-count975 դիտում article-date 17:08 17-05-2014

ՀՀ սպորտի վաստակավոր մարզիչ Դերենիկ Գաբրիելյանը պարգեւատրվեց ԱԺ Պատվո մեդալով

Մայիսի 17-ին խորհրդարանի Ոսկեզօծ դահլիճում ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մեր երկրի մարզակական եւ հասարակական կյանքում ունեցած մեծ ավանդի համար եւ ծննդյան 70-ամյակի կապակցությամբ ՀՀ վաստակավոր մարզիչ , Եվրոպայի բռնցքամարտի կոնֆեդերացիայի գործկոմի անդամ , ՀՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործիչ, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Դերենիկ Գաբրիելյանին պարգեւատրեց ԱԺ Պատվո մեդալով։ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն իր խոսքում կարեւորելով Դերենիկ Գաբրիելյանի անցած մարզական ուղին եւ այն մեծ ավանդը, որ նա ունեցել է մեր երկրի մարզական եւ հասարակական կյանքում, վստահություն հայտնեց, որ հոբելյարը շարունակելու է աշխատել նույն եռանդով, երկար տարիների ընթացքում կուտակած փորձը ներդնելու է մեր մարզաշխարհի զարգացման գործում: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նրան մաղթեց երկար տարիների արգասաբեր աշխատանք։ Դերենիկ Գաբրիելյանը շնորհակալությմուն հայտնեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին օրենսդիր իշխանության բարձր պարգեւին արժանանալու համար եւ նշեց, որ նույն նվիրումով կշարունակի ծառայել հայրենքին, իր ավանդը ներդնելով մարզաշխարհի զարգացման գործում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր