211652_close_icon

Դավիթ Բաբայանը պարգևատրվել է «Մայրական երախտագիտություն» մեդալով

views-count1272 դիտում article-date 15:47 10-09-2022
Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը պարգևատրվել է «Մայրական երախտագիտություն» մեդալով: Այս մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:

«Այսօր Արցախի Հանրապետության ամենաառաջին հասարակական կազմակերպություններից մեկը՝ «Մայրություն» կազմակերպությունն ինձ պարգևատրել է «Մայրական երախտագիտություն» մեդալով՝ Արցախի ազատության համար պայքարում ունեցած առանձնահատուկ վաստակի համար։ Իմ անկեղծ շնորհակալությունն եմ հայտնում կազմակերպությանը և նրա ղեկավար Հասմիկ Մամիկոնի Միքայելյանին իմ համեստ աշխատանքի բարձր գնահատման համար։

Մայրը սուրբ հասկացություն է մեզ համար, մեր ժողովրդի համար։ Արցախցի մայրերը, հայ մայրերը ոչ միայն օջախի պահապաններն են, այլ նաև Հայրենիքի պահապանները, հերոսներ, ովքեր, չնայած բոլոր ողբերգություններին ու վշտերին, չեն կորցնում հավատը, տոկունությունն ու գեղեցկությունը։ Աստված օրհնի ձեզ բոլորին»:

Նմանատիպ նյութեր