Մեսսին միայնակ չի կարող հաղթել աշխարհի առաջնությունը. Կրուիֆ
Համաշխարրհային ֆուտբոլի լեգենդ, «Բարսելոնա»-ի նախկին գլխավոր մարզիչ Յոհան Կրուիֆը 2014 թվականի աշխարհի առաջնությունից առաջ գնահատել է Արգենտինայի հավաքականի շանսերը:
« Աշխարհի առաջնությունների ճակատագիրը միշտ կախված է բարձրակարգ խաղացողներից: Բայց դա դեռ ոչինչ չի երաշխավորում, և Մեսսին չի կարող միայնակ հաղթել այդ մրաշարում: Արգենտինան միշտ ուժեղ հավաքական է եղել, բայց դա նույնպես ոչինչ չի երաշխավորում, քանի որ մրցաշարում կան այնպիսի հավաքականներ, ինչպիսիք են` Իսպանիան, Գերմանիան և Բրազիլիան: Այնպես, որ պայքարը շատ լուրջ է լինելու»,-ասել է Կրուիֆը: