Նիլս Մուժնիեքսը դատապարտել է Բաքվից ֆրանսիացի լրագրողների արտաքսումը
Եվրոպայի խորհրդի՝ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեքսը խստորեն քննադատել է Բաքվից ֆրանսիացի լրագրողներ Լորեն Ռիշարից և Էմանուել Բախից նրանց պատկանող նյութերն ու լուսաբանման սարքերն առգրավելու և Բաքվից վերջիններիս արտաքսելու Ադրբեջանի որոշումը:
«Սա հերթական հարվածն է այդ երկրում մարդու իրավունքներին և ազատ մամուլին»,-Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Մուժնիեքսը:
Հիշեցնենք, որ ֆրանսիացի լրագրողներին ձերբակալել էին Բաքվի օդանավակայանում, երբ նրանք պատրաստվում էին Փարիզ մեկնել: Ռիշարն ու Բախը Բաքու էին ժամանել՝ լուսաբանելու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի այցը: