1746 դիտում
10:59 21-01-2021
ԱՄՆ-ի իշխանությունները 100 օրով կդադարեցնեն որոշ կատեգորիաների միգրանտների արտաքսումը
ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարությունը հունվարի 20-ին հայտարարել Է որոշ կատեգորիաների ոչ քաղաքացիների Միացյալ Նահնգների տարածքից արտաքսումը 100 օրով դադարեցնելու մասին՝ գերատեսչության աշխատանքի արդյունավետության բարձրացման համար: Այդ մասին ասված Է նախարարության տարածած հայտարարության մեջ:
«Սկսած 2021 թվականի հունվարի 22-ից ներքին անվտանգության նախարարությունը 100 օրով կդադարեցնի որոշ ոչ քաղաքացիների արտաքսումը, որոնք պետք Է վտարված լինեն, որպեսզի ապահովի միգրացիոն օրենսդրության կատարման արդարացի եւ արդյունավետ համակարգը, որտեղ հիմական ուշադրությունը նվիրվում Է ազգային անվտանգության, սահմանների եւ հասարակության անվտանգության ապահովմաը»,- հայտարարել են գերատեսչությունում: Նշված Է, որ սույն միջոցը նախարարությանը թույլ կտա միջոցներն ուղղորդել Էական խնդիրների լուծմանը, այդ թվում ԱՄՆ-ի հարավ - արեւմտյան սահմանում: Ավելի վաղ նախարարությունը հայտարարել Էր «Միգրանտների պաշտպանության կանոնակարգեր» կոչվող ծրագիրն ավարտելու մասին, որի շրջանակում տասնյակ հազարավոր միգրանտներ հարկադրված Էին Մեքսիկայում մի քանի ամիս սպասելու Միացյալ Նահանգներում իրենց փախստականի կարգավիճակի տրամարդրման շուրջը դատավարություններին: Այն սահմանվել Էր ԱՄՆ-ի 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից: Հունվարի 20-ին ԱՄՆ-ի նոր ղեկավար Ջոզեֆ Բայդենն ստորագրել Է մի շարք հրամանագրեր, այդ թվում մեղմացրել Է երկրի միգրացիոն օրենսդրությունը, հաղորդել Է [url=https://tass.ru/mezhdunarodnaya-panorama/10511157]«ТАСС»[/url]-ը:
Նմանատիպ նյութեր
4015 դիտում
19:30 08-08-2018
ԵՄ-ն չի պատժի այն ընկերություններին, որոնք ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով կդադարեցնեն բիզնեսն Իրանում
1213 դիտում
12:24 16-05-2014
Նիլս Մուժնիեքսը դատապարտել է Բաքվից ֆրանսիացի լրագրողների արտաքսումը
2793 դիտում
15:45 29-05-2017
Կրեմլը խոստացել է անպատասխան չթողնել Էստոնիայից գլխավոր հյուպատոսի արտաքսումը
Այս բաժնից
628 դիտում
18:24 27-12-2024
ՏԿԵ նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
556 դիտում
18:11 27-12-2024
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի ԱԳ նախարարի հետ