1991 դիտում
10:20 16-05-2014
Թուրքիայի էներգետիկայի նախարարը հայտնել է, որ պատրաստ է ածխահանքի աղետի հետ կապված հրաժարական տալ
Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտնել է մայիսի 13-ին Սոմա ածխահանքում տեղի ունեցած աղետի հետ կապված իր պաշտոնին հրաժարական տալու պատրաստակամության մասին: Այս մասին Յըլդըզը հայտնել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Ածխահանքում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվն այս պահի դրությամբ հասել է 284-ի: Մինչև այժմ շարունակվում են հանքափորների որոնողական և փրկարարական աշխատանքները: Փլատակների տակ դեռևս 90 մարդ կա:
Նշենք, որ Թուրքիայում գործում է 740 ածխահանք, որոնցում աշխատում է 48,706 մարդ: 1941 թվականից մինչ այսօր Թուրքիայի ածխահանքներում տեղի ունեցած տարբեր աղետների հետևանքով ավելի քան 3000 հանքափոր է մահացել, իսկ 100,000-ից ավելին ստացել են մարմնական վնասվածքներ: Երկրում եռօրյա համազգային սուգ է հայտարարված:
Նմանատիպ նյութեր
1516 դիտում
10:56 17-05-2014
Թուրքիայում ածխահանքի աղետի զոհերի թիվը հասել է 298-ի
1544 դիտում
10:47 19-05-2014
Թուրքիայում Սոմա ածխահանքի աղետի փաստով ձերբակալվել է 25 մարդ
Այս բաժնից
1081 դիտում
15:21 02-02-2025
Սիրիայի նորանշանակ նախագահն առաջին արտասահմանյան այցը կատարել է Սաուդյան Արաբիա
1492 դիտում
14:53 02-02-2025
Ղազախստանի դեսպանը հայտարարել է, որ դեպի բաց ջրեր ամենաանվտանգ ճանապարհը Իրանի երկաթուղային միջանցքն է
1285 դիտում
14:47 02-02-2025
Ադրբեջանը Իրանի հետ քննարկել է 3+3 ձևաչափով համագործակցությունը