Թուրքիայում Սոմա ածխահանքի աղետի փաստով ձերբակալվել է 25 մարդ
Թուրքիայում Սոմա ածխահանքի աղետի հետ կապված աշխատանքի նկատմամբ անփութություն ցուցաբերելու մեղադրանքով 25 մարդ է ձերբակալվել: Այս մասին տեղեկացնում է Milliyet-ը:
Ձերբակալվածների մեջ է Soma Holding ընկերության տնօրենների խորհրդի նախագահը: Ներկա պահին մեղադրանքներ են առաջադրվել ընկերության 5 աշխատակիցների: Ընկերությունը զոհվածների ընտանիքներին վճարելու է փոխհատուցում ՝ 350 մլն լիրայի չափով:
Հիշեցնենք, որ հանքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 301 և վիրավորվել 486 հանքափոր: Աղետի պատճառով երկրում զանգվածային ցույցեր են սկսվել: