Սվետլանա Գրիգորյան` չբացահայտված ֆենոմեն. տեսանյութ
Հազվադեպ դերասանուհի, ում սկզբից դիմավորում էին ժպիտով, հետո նոր ծափահարություններով` երկարատեւ ու բուռն: Սվետլանա Գրիգորյանի ֆենոմենը նախ նրա անհատականության, հետո նաեւ ծիծաղի մեջ էր` թատերական գործիչների գնահատականն է: Վերջին հարցազրույցում Սվետլանա Գրիգորյանն առաջին ու վերջին անգամ խոստովանել է` թատրոնը եղել եւ մնում է իր կյանքի ամենամեծ սերը:
Ավելի քան վեց տասնամյակ բեմում ապրող դերասանուհին, ըստ պարոնյանցիների, այդպես էլ երբեւէ չխոստովանեց ու չհամաձայնեց մտքին, որ ինքը հեռուստաթատրոնի հիմնադիրներից մեկն է: Թատրոնը լքողների մասին Սվետլանան, Ռաֆայել Քոթանջյանի պնդմամբ, խոսեց միայն մեկ անգամ, Վրաստանում, հեռու հայ ունկնդրի ականջներից:
Դերասանուհին թատրոնում հայտնվեց 13 տարեկանում ու չլքեց 62 տարի: Սվետլանա Գրիգորյանը թատրոնում մարմնավորել է հարյուրից ավելի դերեր, արժանացել բազմաթիվ միջազգային եւ հայրենական, այդ թվում՝ «Մովսես Խորենացի», «Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ» մրցանակների:
Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/27925]armnewstv.am [/url]