Ձեր՝ հայկական գլուխը բժշկական ֆենոմեն է․ Օլեգ Իոնով ՌԴ Կուլակովի անվան ինստիտուտի նորածինների վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտն անկախության ողջ շրջանում չկորցրեց ավանդական մասնագիտական կապերը Ռուսաստանի հետ։
Սեպտեմբերի 21-25-ը ինստիտուտում մեկնարկել է իր գիտագործնական արժեքով բացառիկ իրադարձություն․ ՌԴ ակադեմիկոս Կուլակովի անվան մանկաբարձության, գինեկոլոգիայի և պերինատոլոգիայի ազգային բժշկական հետազոտական կենտրոնի և այս ինստիտուտի համագործակցության շրջանակներում ընթանում են ժամանակակից նեոնատոլոգիային և զարգացման արատների վաղ ախտորոշմանը նվիրված գիտագործնական դասընթացներ։
Ճիշտ է, Հայաստան ժամանած ռուս մասնագետների ընտրանին բավականին հեղինակավոր է և խիստ ներկայացուցչական, բայց SHAMSHYAN.com-ին տված հարցազրույցում շեշտվեց, որ նրանք չեն եկել մեր մասնագետներին սովորեցնելու, այլ ավելի շատ՝ փորձի փոխանակման, որը երկուստեք օգտակար կլինի։
Ռուս բժիշկները Հանրապետական ինստիտուտի տեխնիկական հագեցվածությունը, հասանելիությունը գիտական նորույթներին և նոր տեխնոլոգիաներին շատ բարձր գնահատեցին, ՎԱՊՄԳՀԻ-ն համարելով եվրոպական չափանիշի բուժհաստատություն։
Բայց ռուսներին ամենաշատը զարմացրել էին մեր նորածինների գլխի հետազոտության արդյունքները, նրանց մասնագիտական խոսքն ավելի քան թևավոր էր․» Ձեր՝ հայկական գլուխը բժշկական ֆենոմեն է՝ պինդ և առողջ, աշխարհում արդեն այսպիսի գլուխներով երեխաներ չեն ծնվում»։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի