211652_close_icon
views-count2152 դիտում article-date 15:51 15-05-2014

«Սելֆի»՝ «Թանգարանների գիշեր 2014-ի» շրջանակում

Ս. թ. մայիսի 17-ին, ժամը՝ 10:00-24:00-ն և մայիսի 18-ին, ժամը՝ 10:00-18:00-ն, «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման տասնամյակի առիթով, հայաստանյան թանգարանների մուտքը այցելուների համար կլինի անվճար։ «Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակում ստեղծվել է «Գեղադիտակ» թվային ծրագիրը, որը հնարավորություն է տալիս տեսնել Եվրոպայի տարբեր թանգարաններում այցելուների՝ բջջային հեռախոսներով արված ինքնալուսանկարները /«սելֆի»/։ Ս. թ. մայիսի 17-ին Հայաստանի մի շարք թանգարաններում այցելուները հնարավորություն կունենան մասնակցել «Գեղագիտակ» ծրագրին և տարածել «թանգարանային իրենց սելֆին»՝ ամբողջ Եվրոպայով։ Այս ծրագրին մասնակցելու համար պետք է կատարել հետևյալ գործողությունները. բջջային հեռախոսով անվճար ներբեռնել MobilActif (App Store Android Market) հավելվածը, մայիսի 17-ին, ժամը 18:00-ից ակտիվացնլել NDM14 գաղտնաբառը, ապա, լուսանկարվել թանգարանում` ավելացնելով թանգարանի անվանումն ու վայրը և լուսանկարն ուղարկել՝ MobilActif հավելվածի միջոցով։ Հեռախոսային հավելվածը կարող եք ներբեռնել հետևյալ հղումներով` https://itunes.apple.com/fr/app/mobilactif/id721606706?mt=8 http://android.m.brothersoft.com/mobilactif-639913.html «Թանգարանային սելֆիի» մասին պատմող հոլովակին կարող եք ծանոթանալ http://www.dailymotion.com/video/x1tejf3_le-kaleidoscope-de-la-nuit_creation հղումով։

Նմանատիպ նյութեր