6,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Կարոլինյան կղզիներում
Խաղաղ օվկիանոսի արևմտյան մասում՝ Կարոլինյան կղզիների արշիպելագի ափերի մոտ 6,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է ԱՄՆ֊ի Երկրաբանական ծառայությունը։
Էպիկենտրոնը գտնվել է Իֆալիք կղզուց 96 կմ դեպի հարավ։
Տուժածների, ավերածությունների և ցունամիի վտանգի մասին տվյալներ չեն հաղորդվել։