6,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Սողոմոնյան կղզիներում
Սողոմոնյան կղզիներում այսօր առավոտյան 6,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնել է ԱՄՆ֊ի Երկրաբանական ծառայությունը։
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա, էպիկենտրոնը՝ Լատա քաղաքից 122 կմ դեպի հարավ֊արևմուտք։ Ցունամիի վտանգ չի հայտարարվել։
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Սողոմոնյան կղզիների շրջանում մի քանի երկրաշարժներ էին գրանցվել, որոնցից ամենահզորը 7,6 մագնիտուդ էր։