6,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Սողոմոնյան կղզիներում
Խաղաղ օվկիանոսի հարավարևմտյան մասում գտնվող Սողոմոնյան կղզիներում 6,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Agence France-Presse֊ը՝ հղում անելով ԱՄՆ֊ի Երկրաբանական ծառայությանը։
Հիպոկենտրոնը գտնվել է 63 կմ խորության վրա։
Տուժածների և ավերածությունների մասին տվյալներ չեն հաղորդվում։