Ֆրանսիայում պետծառայողները գործադուլ են անում
Ֆրանսիայի պետական սեկտորի աշխատողները 24-ժամյա գործադուլ են անցկացնում, որը կարող է ավիաչվերթների լուրջ ձգձգումների հանգեցնել։ Այս մասին հայտնում է BBC լրատվականը։
Հազարավոր աշխատակիցներ մտադիր են ամբողջ երկրով մեկ փողոց դուրս գալ՝ ի նշան հաջորդ 3 տարիներին պետծառայողների աշխատավարձերը սառեցնելու ծրագրերի դեմ բողոքի։
Նշվում է, որ մի քանի չվերթներ դեռ երեկվանից հետաձգվել են, իսկ տաքսու վարորդներն արգելափակել են Շառլ Դե Գոլի օդանավակայանի տերմինալը։