211652_close_icon
views-count3069 դիտում article-date 15:02 08-09-2014

139-րդ դպրոցի ուսուցիչները գործադուլ են անում. տեսանյութ

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան 139-րդ դպրոցի ուսուցիչները գործադուլով բողոքում են անծանոթ կնոջն իրենց դպրոցի տնօրեն նշանակելու դեմ: 139-րդ դպրոցում ուսուցիչների գործադուլ է: Միայն դասղեկներն են հսկում լսարանների առաջ: Նախկին տնօրենի` առողջական խնդիրների պատճառով աշխատանքից ազատվելուց հետո փոխտնօրեն Հերմինե Դավթյանը ԿԳ նախարարի հրամանով ստանձնեց տնօրենի պարտականությունները: Մինչև կկայանար նոր տնօրենի մրցույթը: Բայց անցած շաբաթ նախարարի մեկ այլ հրամանով տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Կլարա Ջհանգիրյանը: Նրա անունն ուսուցիչներին ոչինչ չէր ասում, փոխարենը` ազգանունն էր ասում: Նրա անձի դեմ ուսուցիչները ոչինչ չունեն: Միայն նախարարություն էին գնացել խնդրելով, որ փոխտնօրենը պաշտոնավարի մինչև տնօրենի մրցույթը: Տնօրենի երիտասարդ պաշտոնակատարը խոստացել է վերադաստիարակել երեսուն և ավելի տարիների փորձ ունեցող ուսուցիչներին: Ինքը` Կլարա Ջհանգիրյանն իր ու ստեղծված կոնֆլիկտի մասին ոչինչ չի ուզում ասել: Փողոցից չի եկել: Այսքանը: Իր պարտականություններն էլ ստանձնել է ԿԳ նախարարի հրամանով: Փոխտնօրեն ու տնօրենի նախկին պաշտոնակատար Հերմինե Դավթյանն էլ նշում է` ուսումնական տարուն շատ լավ էին նախապատրաստվել ու մինչև տնօրենի մրցույթն իրենց աշխատանքին պետք է ոչինչ չխանգարեր: Ուսուցիչներն իրենք էլ նշում են` սա մեծերի խնդիր է, երեխաներն այստեղ մեղավոր չեն: Բայց ժամանակավոր գործադուլի միջոցով ուզում են պատասխան ստանալ նախարարությունից` ինչու է դպրոց բերվել տնօրեն ոչ իրենց համայնքից ու ոչ իրենց կոլեկտիվից: Կրթության նախարարության հանրակրթության վարչության պետը մեզ հետ հեռախոսազրույցում նշեց` տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը կարող է նաև համայնքից ու կոլեկտիվից չլինել: Ուսուցիչների գործադուլը, Նարինե Հովհաննսյանի խոսքով, մտահոգություն է առաջացրել նախարարությունում: Կրթության պատասխանատուները հորդորում են ուսուցիչներին դասի անցնել: Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/33323]Armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր