211652_close_icon
views-count1240 դիտում article-date 15:25 07-03-2023

Ֆրանսիայում համազգային գործադուլ է

Ֆրանսիայում այսօր տեղի է ունենում Էմանուել Մակրոնի կառավարության կենսաթոշակային բարեփոխումների դեմ հերթական համազգային գործադուլը, որին մասնակցում են տնտեսության գրեթե բոլոր հատվածների աշխատակիցները։ Սպասվում է, որ այս օրը երկրում ավելի քան 270 ցույց կանցկացվի, հայտնում է Euronews-ը։

Գործադուլների պատճառով կխաթարվի գնացքների եւ հասարակական տրանսպորտի երթեւեկությունը։

Փարիզի Շառլ դը Գոլ, Օրլի եւ Բովե օդանավակայանները, ինչպես նաեւ երկրի խոշորագույն քաղաքների օդանավակայանները մարտի 7-ին եւ 8-ին 20-30 տոկոսով կկրճատեն թռիչքների թիվը։

Էներգետիկայի ոլորտի որոշ աշխատակիցներ ակցիայի մեկնարկի մասին հայտարարել էին անցյալ ուրբաթ, երբ գործադուլ էին սկսել ֆրանսիական ատոմակայանների աշխատակիցները։ Երկուշաբթի օրվանից նրանց են միացել գազային ոլորտի աշխատողները։

Ֆրանսիայի Փոքր եւ միջին ձեռնարկատիրության համադաշնության (CPME) գլխավոր քարտուղար Ժան-Էդ դյու Մեսնիլը երկուշաբթի հայտարարել է, որ Ֆրանսիայում համազգային գործադուլի մեկ օրը երկրին կարժենա 1,5 միլիարդ եվրո։

Նմանատիպ նյութեր